Կենսահամարժեքության հետազոտություններ
Հայաստանում
Դեղագործական հետազոտությունների նոր տեսակ Հայաստանում
Դարմանթեստ Լաբորատորիսը (ԴԹԼ) ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման դեպարտամենտի պահանջներին համապատասխան պայմանագրային հետազոտական կազմակերպություն է, որը հիմնադրվել է հայ-ամերիկյան մասնագետների կողմից` Հայաստանում հետազոտության և փոձարարության, ինչպես նաև դեղագործական և բժշկական արդյունաբերության զարգացմանն աջակցելու նպատակով:
Կենսահամրժեքությունը հետազոտության և փոձարարության ոլորտ է, որը ստեղծում է նոր աշխատատեղեր քիմիկոսների, դեղագործների, բժիշկների, բուժքույրերի և այլ մասնագետների համար: Բացի այդ, յուրաքանչյուր հետազոտության համար ներգրավվում են 30-50 մասնակիցներ, որոնք վարձատրվում են հետազոտությանը մասնակցելու համար: