ԴԹԼ-ի աշխատակազմը

Ցանկացած ընկերության կամ բիզնեսի որակ կախված է իր աշխատակիցների որակից: Այդ որակն ապահովելու համար ԴԹԼ-ում հաջողությամբ համատեղ աշխատում են լաբորատոր և անալիտիկ աշխատողների խումբը, բժիշկների և բուժքույրերի խումբը, որը պատասխանատու է կլինիկական մասի համար, վիճակագրական և վարչական խմբերը:

Կրթությունը մեր աշխատակիցներին ներկայացվող պահանջների միայն մի մասն է կազմում: ԴԹԼ-ում աշխատակցի ընտրության հարցում որակը և պրոֆեսիոնալիզմը նույնպես կարևոր նախադրյալներ են: ԴԹԼ-ի լաբորատոր և անալիտիկ աշխատակիցները ունեն առնվազն բակալավրի աստիճան և շատ դեպքերում, գիտությունների դոկտորի կոչում: Մեր կլինիկական անձնակազմը ներառում բժիշկներ և բարձրակարգ բուժքույրեր:

Բարձրագույն կրթությունից բացի, ԴԹԼ-ի բոլոր աշխատակիցները պարտադիր կերպով անցնում են լրացուցիչ խորացված դասընթացներ`հիմնվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների և ծրագրերի վրա: Տարիների ընթացքում ԴԹԼ-ի աշխատակազմը ճանապարհորդել է ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Գերմանիա, Վրաստան և Հնդկաստան, և սպասվում են նորանոր ճամփորդություններ հետագայում:

ԴԹԼ-ի աշխատակիցները պետք է հետևեն ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վերահսկման դեպարտամենտի և/կամ Դեղերի Եվրոպական գործակալության կարգավորող ուղեցույցներին, որը եզակի է Հայաստանում: Այդ իսկ պատճառով Պատշաճ լաբորատոր գործունեության (ՊԼԳ), Պատշաճ կլինիկական գործունեության (ՊԿԳ) և Պատշաճ փաստաթղթային գործունեության (ՊՓԳ) խորացված դասընթացները պարտադիր են: Վերջապես նրանք պետք է իմանան մի քանի լեզուներ, իսկ հայերենի և անգլերենի իմացությունը պարտադիր է:


Copyright © 2013 Darmantest Laboratories
Մասնակիցներ

Մասնակիցներ

Հաճախորդներ

Հաճախորդներ

Գլխավոր էջ

Գլխավոր էջ

Մեր մասին
Մեր մասին
Կենսահամարժեքություն

Կենսահամարժեքություն

Հետադարձ կապ

Հետադարձ կապ

ԴԹԼ Հետազոտությունների կենտրոն

Դարմանթեստ Լաբորատորիսը կառուցել է հետազոտությունների նոր կենտրոն հատուկ կենսահամարժեքության հետազոտություններ իրականացնելու համար:
Կենտրոնը կարող է հեշտությամբ տեղավորել 50 անձ, ունի ընդարձակ հանգստի և ճաշելու տարածք, ննջասենյակներ, լոգարաններ և ժամանակակից բժշկական սենյակ: Կենտրոնում նաև առկա է Wi-Fi կապ:


Հետազոտության մասնակցությունը

Կենսահամարժեքության հետազոտության մի մասը պահանջում է, որպեսզի մասնակիցները մնան մեր հետազոտական կենտրոնում 2-3 օր: Հետազոտությունները հիմնականում տեղի են ունենում շաբաթ և կիրակի օրերին, որպեսզի չխանգարեն մասնակիցների աշխատանքային, կրթական և այլ գործունեությանը:
Հետազոտության ընթացքում մենք հնարավորինս հարմարավետ և հաճելի կդարձնենք մասնակիցների ժամանակը մեր կենտրոնում:
Հետազոտության ընթացքում մասնակիցները կարող են շփվել միմյանց հետ,ինչը կդարձնի ժամանակն ավելի հաճելի: Այդ նպատակով մենք կառուցել ենք մեծ և հարմարավետ ճաշասենյակ, որտեղ մասնակիցները կարող են կարդալ, դիտել արբանյակային հեռուստատեսություն, օգտվել համացանցից իրենց համակարգչի միջոցով, խաղալ խաղեր, կարդալ ամսագրեր, թերթեր և այլն:


Սնունդ

Լավ սնունդը կարևոր նախապայման է: Սնունդը տրամադրվում է մեր կողմից և մատակարարվում է մեր գործընկեր ռեստորանի կողմից: Նախաճաշի, ճաշի, ընթրիքի ճաշացանկերը նախապես ընտրվում և փորձարկվում են մեր աշխատակիցների կողմից`ստուգելու որակը, համը և սննդարարությունը:

ՀՏՀ-ի էջ
ՀՏՀ-ի էջ
Հետազոտական 
          կենտրոն


Հետազոտական 
          կենտրոն

Darmantest Laboratories Home
DarmanTest Laboratories and Research Center
Դարմանթեստ Լաբորատորիս Հետազոտական Կենտրոն

Home - Armenian